«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է իր մարզչական ոճի մասին:
«Իմ խաղաոճն այնքան էլ հեռու չէ «Բարսելոնայի» գաղափարներից, երբ նրանք հաջողության էին հասնում Յոհան Կրուիֆի կամ Պեպ Գվարդիոլայի հետ: Խաղի նկատմամբ իմ տեսակետն է՝ ունենալ խաղադաշտում ակտիվ թիմ, որը ցույց է տալիս, թե ինչի են նրանք ընդունակ գնդակով և առանց գնդակի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ֆլիկը նշանակվել է կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ «Բարսելոնայի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Նախկինում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր Չավին։ «Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանն ավարտել է երկրորդ տեղում։ Թիմը 38 խաղում վաստակել է 85 միավոր։