«Միլանի» արգենտինացի վինգեր Լուկա Ռոմերոն վարձավճարով հանդես կգա իսպանական «Ալավեսում»։
Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
19-ամյա արգենտինացու վարձակալության պայմանագիրը նախատեսված է 2024/25 մրցաշրջանի համար և ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ:
2024 թվականի հունվարին Ռոմերոն վարձավճարով տեղափոխվել էր «Ալմերիա»։ Նա Լա Լիգայում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։