«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է թիմի ավագի դերում իր առաջին հանդիպումը.
«Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ կրել ավագի թևկապը»,- գրել է նորվեգացին իր սոցիալական ցանցերում։
«Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղում պարտվել է շոտլանդական «Սելթիկին» (3-4): Հոլանդն այս խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։
«Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն։