Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն մեկնաբանել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի սկանդալային հանդիպումը Մարոկկոյի հետ (1:2).
«Սա ամենամեծ կրկեսն է, որը ես տեսել եմ իմ կյանքում», — Մասկերանոյի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Հիշեցնենք, որ հանդիպման 90+16-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Մեդինայի գոլից հետո, որի շնորհիվ հանդիպման հաշիվը հավասարվեց, ճայթրուկներ են նետվել հարավամերիկյան թիմի խաղացողների վրա։ Բացի այդ, խաղադաշտ են վազել Մարոկկոյի հավաքականի երկրպագուները։ Խաղն ընդհատվել է անկարգությունների պատճառով։ Երկու ժամ անց հանդիպումը վերսկսվելուց երկու արգենտինացիների երկրորդ գոլը չեղարկվել է խաղից դուրս իրավիճակի պատճառով, ինչի արդյունքում Մարոկկոն 2:1 հաշվով հաղթանակ է տարել: