Մեկնարկել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարը:
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի Արգենտինայի և Մարոկկոյի ազգային հավաքականների խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով սկանդալ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
45+2-րդ րոպեին Մարոկկոյի հավաքականի հարձակվող Սուֆյան Ռահիմին բացել է խաղի հաշիվը։ 51-րդ րոպեին Ռահիմին դուբլ է ձևակերպել՝ իրացնելով 11 մետրանոցը։ Արգենտինայի հավաքականի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն գոլի հեղինակ է դարձել 68-րդ րոպեին։
Հանդիպման 90 + 16-րդ րոպեին Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Մեդինայի գոլից հետո, գոլը տոնելիս, ճայթրուկներ են թռել հարավամերիկյան թիմի խաղացողների վրա։ Բացի այդ, խաղադաշտ են վազել Մարոկկոյի հավաքականի երկրպագուները։
Միջադեպից հետո խաղը դադարեցվել է. խաղը վերսկսվել է 2 ժամ անց, ինչից հետո Մեդինայի խփած գոլը չեղարկվել է՝ խաղից դուրս իրավիճակի պատճառով: Այսպիսով, Մարոկկոն 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Իսպանիայի հավաքականը նույն հաշվով հաղթել է Ուզբեկստանին: Իսպանացիների կազմում աչքի ընկան Մարկը և Գոմեսը, մրցակցի կազմում` Շոմուրոդովը: