Կլաուդիո Բրավոն խոսել է «Բարսելոնայում» Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ մրցակցության մասին։
«Միշտ ասում էին, որ կոնֆլիկտ ենք ունեցել, բայց իրավիճակը լրիվ հակառակն էր։ Նա հասկացավ, որ չի կարող հաղթել մրցակցությունը։ Առաջին յոթ հանդիպումներում ոչ մի գոլ բաց չթողեցի։ Առաջին մրցաշրջանում մենք չեմպիոն դարձանք, իսկ ես նվաճեցի Սամորայի գավաթը։ Եվ նա հասկացավ, որ ինձ թիմից հեռացնելու համար պետք է ավելին անել։
Որոշ ժամանակ անց նկատեցի, որ նա ինձ պես է նախավարժանքն անում։ Նա միշտ հարգալից էր, մենք փոխադարձ հարգանք ունեինք և լավ ժամանակներ էինք կիսում ակումբում: Այսօր ես հպարտությամբ եմ նայում այն փաստին, որ նա դարձել է «Բարսելոնայի» էտալոնը»,- ասել է չիլիացին նախկին ֆուտբոլիստ Մարսելո Ռամիրեսին տված հարցազրույցում։