«Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա պաշտպան Լենի Յորոն «Լիլից» տեղափոխվելուց հետո խոսել է ակումբի մասին։
«Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի մեծագույն ակումբն է։ Ինձ համար երազանք էր խաղալ այս թիմում։ Այստեղ երկրպագուները անհավանական են:
Ես խոսեցի տեն Հագի հետ։ Նրան պետք են ֆուտբոլիստներ, ովքեր իսկապես ցանկանում են հաղթել»,- Յորոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 18-ամյա Յորոն անգլիական թիմի ֆուտբոլիստ է դարձել հուլիսին՝ տեղափոխվելով «Լիլից» 62 միլիոն եվրոյի դիմաց։