Աշխարհի 75-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA-250 մրցաշարի երկրորդ շրջան։ Նա առաջին շրջանում 6:1, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 173-րդ ռակետ, իսպանացի թենիսիստ Լեյրե Ռոմերո Գորմասին։
Հաջորդ տուրում Ավանեսյանը կհանդիպի խորվաթ Պետրա Մարտիչի հետ:
Հիշեցնենք, որ Յասիում մրցումները կանցկացվեն հուլիսի 21-ից 26-ը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի է 232 հազար եվրո: