ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի՝ «Բանիկ» — «Ուրարտու» դիմակայության առաջին խաղը կսպասարկի Կոսովոն ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Մերվան Մեյտուլաուն։ Եզրերում նրան կօգնեն Արբնոր Բուալտովչինը և Լումտուրյե Մուհդարինը։ Հանդիպման չորրորդ պաշտոնայն կլինի Ալբան Շալանը։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Օստրավայի «Մեստսկի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։