Գերմանական «Բայերը» բանակցություններ է վարում պաշտպան Ժոել Մատիպի հետ, հայտնում են ինսայդերներ Ֆաբրիցիո Ռոմանոն, Ֆլորիան Պլետենբերգը և Պատրիկ Բերգերը:
Հաղորդվում է, որ ակումբի և 32-ամյա Մատիպի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Պաշտպանն այս պահին ազատ գործակալի կարգավիճակում է այն բանից հետո, երբ նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվել է այս ամառ:
2023/24 մրցաշրջանում Ժոել Մատիպը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 14 հանդիպում։