Տալյատիի «Ակրոնի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել «РБ Спорт» կայքին՝ խոսելով նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին։
— Հավաքականում կանոնավոր ընդգրկվելու նպատակ կա՞:
-Միշտ կա: Անձամբ ինձ համար սա ամենաբարձր մակարդակն է, որը կարող է լինել:
— Նայելով Վրաստանի հաջողություններին Եվրո-2024-ում, երբևէ մտածե՞լ եք, որ Հայաստանի հավաքականն ավելի թույլ չէ և կարող է ևս աղմուկ բարձրացնել Եվրոպայի առաջնությունում:
— Այո: Վրաստանի հավաքականը համարձակ խաղաց, իսկ նրանց տեղում կարող էր լինել Հայաստանը։ Եվ ես նույնիսկ պատկերացնում եմ, որ Հայաստանը կարող է դուրս գալ խմբից։ Ինչո”ւ ոչ։ Միշտ պետք է հավատաս քո թիմին։
— Ի՞նչը պակասեց Հայաստանին Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու համար:
— Կոնկրետ չեմ կարող ասել։ Թիմը միշտ լավ է սկսում ընտրական փուլերը, բայց վերջում ինչ-որ բան պակասում է։ Դժվար է բացատրել: Թերևս դա պայմանավորված է նրանով, որ թիմը դեռ երիտասարդ է։ Միգուցե, բավականաչափ հասունություն չկար։ Բայց ստույգ պատասխան չկա։
— Այս թիմը հնարավորություն ունի՞ խաղալու 2026 թվականի աշխարհի առաջնությունում:
— Հավատ միշտ կա։ Իսկ այդ ժամանակ ընտրական փուլն ամեն ինչ ցույց կտա։ Ես միշտ հավատում եմ իմ թիմին։
— Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի հավաքականի այս սերունդն ամենաուժեղն է վերջին 30 տարիների ընթացքում։
— Դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ թիմը նոր է ձևավորվում։ Ժամանակ է պետք, որպեսզի կարողանաս ինչ-որ բան ասել այս առումով: Թիմը դեռ ձևավորման փուլում է։
— Ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքին, որ Հայաստանի հավաքականն այժմ բաղկացած է նախկին ռուսներից:
-Ես չեմ կարծում, որ դա առանձնապես տեղին է ասել: Ի՞նչ է նշանակում նախկին ռուսներ։ Այն տղաները, որոնք փոխել են իրենց քաղաքացիությունը, դեռ մնում են Ռուսաստանի քաղաքացիներ։ Երկքաղաքացիությունը սովորական պրակտիկա է։ Սրա մեջ առանձնահատուկ բան չկա։ Դա յուրաքանչյուրի ընտրությունն է: Եթե կան արմատներ, որոնք հետաքրքրված են քեզանով և սպասում են քեզ, ապա ինչու ոչ:
— Հայ երկրպագուները քաղաքացիության փոփոխությունից հետո նորմա՞լ են ընդունել դա։
-Նրանք շատ ողջունում են բոլորին: Ինձ թվում է՝ երկրպագուները պարզապես ուրախ են, որ թիմն ուժեղանում է։
Կոպիտ ասած, կարելի է նայել Ֆրանսիայի հավաքականին. գրեթե ամբողջ թիմը այլ երկրներից է։ Այսպիսով, դրա մեջ վատ բան չկա: Սովորական ֆուտբոլային կյանք։

— Էդուարդ Սպերցյանն այս թիմի առաջատարն է։ Ինչպե՞ս կարող եք նկարագրել նրան:
-Շատ տաղանդավոր տղա է: Նա արդեն մի քանի տարի լավ է հանդես գալիս ՌՊԼ-ում և ազգային հավաքականում:
— Կարո՞ղ է նա դառնալ այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է:
— Ես կարծում եմ՝ այո։