Այսօր՝ Հուլիսի 20-ին ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը կրկին նահանջել է մեկ հորիզոնականով ու այժմ զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը։
Կոպա Ամերիկայի նորընծա գավաթակիր Արգենտինայի հավաքականը պահել է առաջատարի դիրքը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, որը նույնպես պահպանել է իր դիրքը, լավագույն եռյակը եզրափակում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, որը բարձրացել է 5 հորիզոնականով։
Տասնյական ունի հետևյալ տեսքը․
- Արգենտինա
- Ֆրանսիա
- Իսպանիա
- Անգլիա
- Բրազիլիա
- Բելգիա
- Հոլանդիա
- Պորտուգալիա
- Կոլումբիա
- Իտալիա
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ներկայացված ՖԻՖԱ-ի տևյալների համաձայն Հայաստանի հավաքականը 96-րդն էր, իսկ այժմ մեր ընտրանին կրկին նահանջել է մեկ հորիզոնականով և գտնվում է 97-րդ տեղում։