Ճապոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Մայնցի» նորեկ Կայշու Սանոն ձերբակալվել է հուլիսի 14-ին Տոկիոյում՝ սեռական ոտնձգությունների կասկածանքով։ Այս մասին գրում է Kyodo-ն։
23-ամյա ֆուտբոլիստի հետ բերման են ենթարկվել ևս երկու երիտասարդ։ Երեքն էլ սեռական ոտնձգության մեջ մեղադրվել են 30 անց մի կնոջ կողմից, որը ճաշել է նրանց հետ: Ընթրիքից հետո կինը տղամարդկանց հետ գնացել է հյուրանոց, իսկ հետո անմիջապես դիմել ոստիկանություն։ Ֆուտբոլիստին և նրա ընկերներին բերման են ենթարկել հյուրանոցի մոտ։
Սանոն հուլիսի սկզբին դարձավ «Մայնցի» խաղացող՝ պայմանագիր կնքելով մինչև 2028 թվականը։ Գերմանական ակումբից հայտնել են, որ զարմացած են նորեկի կալանավորման լուրից և փորձում են պարզաբանել իրավիճակը։ Ճապոնացին պետք է թիմին միանար կիրակի օրը, կիսապաշտպանը «Մայնց» է տեղափոխվել «Կաշիմա Անտլերսից»: