«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության «Շկենդիայի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է առաջիկա հանդիպման մասին։
««Նոային» միանալիս ես խոստացել էի, որ յուրաքանչյուր խաղում անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք և «Շկենդիայի» դեմ խաղը բացառություն չէ։ Այնպես, որ կարող եք հույս դնել մեզ վրա՝ բարձր տրամադրությամբ և հավատով»,-Ռուի Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության «Շկենդիա»-«Նոա» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 17-ին ժամը 22։00-ին։ Նշենք, որ առաջին խաղում Մոտայի գլխավորած թիմը մրցակցի նկատմամբ հաղթանակի էր հասել 2։0 հաշվով։