Թուրինի «Յուվենտուսը» ամառային տրանաֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է բաժանվել թիմի 14 խաղացողից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս ցուցակում ընդգրկված են Վոյցեխ Շչեսնին, Դանիելե Ռուգանին, Մատիա դե Շիլիոն, Դին Հասենը, Ֆիլիպ Կոստիչը, Վեսթոն Մակքենին, Մատիաս Սուլեն, Արթուր Մելոն, Արկադիուշ Միլիկը, Ֆեդերիկո Կիեզան, Ստեֆանո Գորին, Ջանլուկա Մարլեյզը և Ջանլուկա Ֆաբոտտան և Մարալ Ակեն։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում «Ծեր սինյորան» կգլխավորի Տիագո Մոտան, որը անցած մրցաշրջանում հանդիսանում էր «Բոլոնիայի» գլխավոր մարզիչը։