«Բարսելոնան» կդիմի ՖԻՖԱ-ի ակումբների պաշտպանության ծրագրին, որը թույլ է տալիս փոխհատուցում ստանալ, երբ ֆուտբոլիստները վնասվածք են ստացել իրենց ազգային հավաքականների կազմում, հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, կատալոնացիների պաշտպան Ռոնալդ Արաուխոն Բրազիլիայի հետ Կոպա Ամերիկայի խաղում (0:0, 4:2 11-մետրանոցներ) ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 4 ամիս: «Բարսելոնան» կստանա մոտավորապես 2,5 միլիոն եվրո փոխհատուցում:
Նշվում է, որ «Կապտանռնագույնները» փոխհատուցում կստանան նաև 2024 թվականի Եվրոպայի առաջնության Գերմանիայի հետ խաղում (2:1) կիսապաշտպան Պեդրիի ստացած վնասվածքի համար՝ առնվազն 700 հազար եվրո։