Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան պատասխանել է «Միլան» տեղափոխվելու մասին հարցին։
«Երեք շաբաթ առաջ ես ասացի, որ «Ատլետիկոյի» հետ գավաթ նվաճելն իմ երազանքն է: Ես չեմ ուզում լինել կեղծ: Ինձ համար «Ատլետիկոյի» մարզաշապիկով գավաթ նվաճելը նշանակում էր հաղթել ԵՎՐՈ-ում։ Դա ինձ համար արժեքավոր է, քանի որ հաղթանակի ժամանակ ես ներկայացնում էի հենց այս ակումբը, և «Ատլետիկոյի» զինանշանն իմ սրտում էր։
Եթե խոսենք «Միլան» տեղափոխվելու մասին ես դեռ պետք է բուժզննում անցնեմ, բայց այո, տեղափոխվում եմ այնտեղ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» պատրաստ է իսպանացու համար մադրիդյան ակումբին վճարել մոտ 15 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։