«Չելսիի» ֆուտբոլիստները, հատկապես ֆրանսիացիները, չափազանց վրդովված են «Ազնվականների» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի պահվածքից։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
23-ամյա խաղացողը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոլումբիայի դեմ տարած հաղթանակից հետո (1:0), սկսել է ուղիղ հեռարձակում սոցիալական ցանցում, որտեղ իր թիմակիցների հետ վիրավորական երգ է երգել Ֆրանսիայի հավաքականի խաղացողների ծագման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի սոցիալական ցանցի ուղիղ եթերից վերոնշյալ հատվածում արգենտինացիները երգում են. «Նրանք խաղում են Ֆրանսիայի հավաքականում, բայց բոլորը Անգոլայից են»։
Here is Enzo Fernandez and Argentina players celebrating that Copa America win by singing that racist France chant from the 2022 World Cup pic.twitter.com/pxoaX2MApE
— GC (@ValverdeSZN) July 15, 2024
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահ Ֆիլիպ Դիալոն դժգոհ է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների պահվածքից, և ՖՖՖ-ն համապատասխան բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ին։