Մյունխենի «Բավարիայում» սպորտային տնօրենի պաշտոնը զբաղեցնող Քրիստոֆ Ֆրեյնդը խոսել է թիմի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ապագայի վերաբերյալ։
«Դեյվիսի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները դեռևս որևէ առաջընթաց չեն գրանցել: Դեռ ոչինչ որոշված չէ։ Հիմա սկսվում է Ալֆոնսոյի պայմանագրի ժամկետի վերջին տարին, իսկ ինչ կլինի հետո դեռևս պարզ չէ»,- Ֆրեյնդի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Նշվում է, որ 23-ամյա պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։