Իտալական «Նապոլին» մեծացրել է «Չելսիի» 31-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուին գնելու առաջարկը։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Ըստ աղբյուրի՝ նեապոլցիները պատրաստ են բելգիացու համար վճարել 25 մլն եվրո։ Նախորդ առաջարկը կազմում էր մոտ 18 միլիոն եվրո:
Ընդգծվում է, որ Լուկակուն սկզբունքային համաձայնություն ունի «Նապոլիի» հետ մինչև 2027 թվականը տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձ + բոնուսներ պայմանագրի վերաբերյալ։ Գործարքը կարող է ներառել մինչև 2028 թվականը երկարաձգման տարբերակ։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»։