Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիմել է «Լոս Բլանկոսի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, ով ներկա է եղել Արքայական ակումբի նորեկ Կիլիան Մբապեի պաշտոնական շնորհանդեսին։
«Հարգելի Զիզու, սա շատ կարևոր է․ 12 տարի առաջ դու հրավիրեցիր մի երեխայի, որն այսօր հայտնվում է այստեղ»,- ասել է Պերեսը Մբապեի՝ որպես «Ռեալի» խաղացող ներկայացնելու ժամանակ։