Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության նախապատրաստական վերջին փուլն անցկացնում է Սերբիայում` այդ երկրի հավաքականի հետ համատեղ։
Հենց Սերբիայից էլ մեր ընտրանին կմեկնի Բոսնիա և Հերցեգովինա, որտեղ էլ կկայանա ստուգատեսը։
Հավաքականի ավագ մարզիչ Արթուր Մելքումյանի խոսքով՝ կրտսեր տարիքի պատանիները առաջին անգամ են անցկացնում միջազգային հավաք Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ըստ մարզչի` այն անկասկած կնպաստի բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկական տվյալների բարելավնանը, նաև ավելի բարձր արդյունքի։