«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է անգլիական նախամրցաշրջանի առաջին ընկերական խաղում «Ռոսենբորգից» կրած պարտությունը։ Նորվեգական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով՝ գոլի հեղինակ դառնալով 90+3-րդ րոպեին։
«Արդյունքը երկրորդական չէ: Իհարկե, մենք նախամրցաշրջանային մարզումներ ենք անում, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» ստանդարտն այն է, որ դու հաղթում ես խաղերը և հաստատ չես պարտվում: Այնպես որ, եթե չեք կարողանում հաղթել, մի պարտվեք խաղը, ինչպես մենք պարտվեցինք հանդիպման վերջին վայրկյանին: Բայց, իհարկե, ամենակարեւորը թիմի խաղն էր, այն էլ ստանդարտից ցածր:
Մենք կարող ենք խոսել այն ամենի մասին, ինչը վատ է, բայց ես այդպիսի մարդ չեմ: Ես շատ բան եմ տեսել, և սա թոփ ֆուտբոլի մակարդակը չէ։ Թոփ ֆուտբոլում պետք է հասնել շատ ավելի բարձր չափանիշների, սա սկսվում է յուրաքանչյուր մարդուց, համոզվեք, որ լավ մարզավիճակում եք»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: