Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի մասին։
Հուլիսի 14-ին Իսպանիայի հավաքականը եզրափակչում հաղթեց Անգլիայի հավաքականին և դարձավ Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն։ «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում (Բեռլին) հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։
«Իսպանիան հաղթեց, Արգենտինան հաղթեց։ Իմ ընտանիքի մի մասը իսպանացի է, և ես ուրախ եմ նրանց հաղթանակի համար։ Ես յուրահատուկ հարաբերություններ ունեմ այդ երկրի հետ, ապրում եմ այնտեղ և լավ եմ ճանաչում մարզչին։
Հիանալի կլիներ, եթե նա խաղար Արգենտինայի դեմ: Դա կլինի շատ լավ հանդիպում երկու թիմերի միջև, որոնք այժմ կարևոր պահ են ապրում, որոնք մյուսներից տարբերվող խաղաոճ են ցույց տալիս»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: