Խամես Ռոդրիգեսը կիսվել է Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտվելուց հետո իր զգացողություններով։
Կոլումբիայի հավաքականը վճռորոշ խաղում պարտվել է Արգենտինային (0:1):
«Սա շատ ցավալի է։ Մենք պայքարեցինք մինչև վերջ, ես հպարտ եմ իմ թիմակիցներով։ Շնորհակալություն»,- գրել է ֆուտբոլիստը Instagram-ում։
Կոլումբացի կիսապաշտպանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։