Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Զիոն Սուզուկին նոր մրցաշրջանից սկսած կարիերան կշարունակի իտալական Ա Սերիայում։
«Սենտ Տուդենի» ֆուտբոլիստը համալրել է Ա Սերիայի նորեկ «Պարմայի» կազմը։
21-ամյա Սուզուկին 10 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում։
Ավելի վաղ Զիոնի տրանսֆերին հավակնում էր նաև ՄՅՈՒ-ն, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել անգլիական ակումբ՝ նախընտրելով խաղաժամանակ ստանալ բելգիական թիմում։