Ռոնալդ Արաուխոն վնասվածքի պատճառով վիրահատության կենթարկվի։ Այս մասին հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Կատալոնական ակումբի պաշտպանը վնասվածք է ստացել Ուրուգվայի ազգային հավաքականում հանդես գալու ժամանակ՝ Ամերիկայի գավաթի 1/4 եզրափակիչի՝ Բրազիլիայի դեմ խաղում։
«Բարսելոնան» խոսել է անցկացրած զննությունների մասին, որոնք ցույց են տվել, որ խաղացողը աջ ազդրի վնասվածք ունի։
Ռոնալդ Արաուխոն Ֆինլանդիայում վիրահատության կենթարկվի։
Այս պահին ֆուտբոլիստի ապաքինման ժամկետներ չեն հաղորդվում։