Լուիս դե լա Ֆուենտեն Ռոդրիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը ճանաչվել է Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ։ Եզրափակչում իսպանացիները հաղթեցին Անգլիային (2:1):
«Իմ կարծիքով՝ Ռոդրին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Խնդրում եմ նրան տվեք «Ոսկե գնդակը»», — ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն: