Երկու տարբեր քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականի հաղթանակից հետո վաստակել է ավելի քան մեկ միլիոն եվրո։
«Մեկ միլիոն եվրո իմ ծննդյան օրվա համար»-գրել է Մակգրեգորը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ իռլանդացին 60 հազար խաղադրույք էր կատարել, որ Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա մրցաշարի լավագույն ռմբարկու, սակայն պորտուգալացին 5 խաղում նույնիսկ մեկ գոլ չհեղինակեց։ Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Իսպանիան հանդիպման հիմնակն ժամանակում 2։1 հաշվով հաղթեց Անգլիային և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։