Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին երբեք գոլի չի խփել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչներում։
37-ամյա խաղացողը իր կարիերայի ընթացքում մասնակցել է Կոպա Ամերիկայի չորս եզրափակիչների (2007, 2016, 2021 և 2024 թվականներին), և չի կարողացել գոլ խփել դրանցից ոչ մեկում (չհաշված 11 մետրանոց հարվածաշարը):
Հիշեցնենք, որ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության Կոլումբիայի դեմ հանդիպման 65-րդ րոպեին Լեոն հարկադրաբար փոխարինվեց կոճի վնասվածքի պատճառով։ «Ալբիսելեստեն» եզրափակիչում Մարտինեսի միակ գոլի շնորհիվ հաղթեց Կոլումբիային և պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը։