2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուի կոչումը նվաճեց Արգենտինայի հավաքականի և Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
26-ամյա խաղացողը անցկացրած 6 խաղերում աչքի ընկավ 5 գոլով դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։
Հիշեցնենք, որ Կոլումբիայի դեմ եզրափակիչի լրացուցիչ ժամանակի 112-րդ րոպեին խաղի միակ և հաղթական գոլը խփեց Լաուտարոն՝ «Ալբիսելեստեին» դարձնելով մրցաշարի 16-ակի գավաթակիր։