Բրազիլական «Սան-Պաուլոյի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է 2024 թվականի Ամերիկայի Գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։
33-ամյա խաղացողը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության 6 խաղում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ՝ շրջանցելով Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի մեկ մրցաշարում գրանցած գոլային փոխանցումների ռեկորդը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով, հանդիպման միակ գոլը լրացուցիչ ժամանակի 112-րդ րոպեին հեղինակել է Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը։