Այսօր՝ հուլիսի 15-ին, Արգենտինայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթեց Կոլումբիայի հավաքականին (1։0) և երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Ամերիկայի գավաթակիր։
«Ալբիսելեստեի» կազմում խաղի միակ և հաղթական գոլը Ջիովանի լո Սելսոյի փոխանցումից հետո՝ 112-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը։
Այսպիսով, Արգենտինան դարձավ գավաթի պատմության ամենատիտղոսակիր թիմը՝ մրցաշարում հաղթելով ռեկորդային 16-րդ անգամ։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Ուրուգվայի հավաքականը՝ 15 հաղթանակով։ Լավագույն եռյակը 9 հաղթանակով եզրափակում է Բրազիլիայի հավաքականը։
Նշենք, որ Կոլումբիան պատմության մեջ մեկ անգամ հաղթել է Ամերիկայի գավաթի խաղարկությունւոմ։ 2001 թվականին տնային մրցաշարի եզրափակիչում կոլումբիացիները նվազագույն 1։0 հաշվով հաղթել են Մեքսիկայի հավաքականին։