Մայամիի (ԱՄՆ, Ֆլորիդա) «Հարդ Ռոք» մարզադաշտում տեղի է ունեցել 2024 թվականի Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Կոլումբիայի ազգային հավաքականների միջև։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։
Հանդիպման 112-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը բացել է խաղի հաշիվը։ Այս գոլը նրա համար հինգերորդն էր Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունում: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է արգենտինացիների՝ նվազագույն հաշվով հաղթանակով:
Այսպիսով, Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է Ամերիկայի գավաթը։