«Մանչեսեթեր Յունայթեդը» հայտարարել է «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Ջոշուա Զիրկզեի տրանսֆերը ձևակերպելու մասին։
Հարձակվողն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ 23-ամյա նիդեռլանդացին «Բոլոնիայում» հանդես է եկել 2022 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ի համաձայն՝ ՄՅՈՒ-ն ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 42,5 մլն եվրո: