Ճապոնիայի հավաքականի և «Ալկմարի» պաշտպան Յուկինարի Սուգավարան տեղափոխվել է «Սաութհեմփթոն», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա ճապոնացին 4 տարվա պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը գնահատել է 7 միլիոն եվրո։
Սուգավարան «Ալկմարում» խաղացել է 2020-ից 2024 թվականներին, որի կազմում անցկացրել է 198 հանդիպում, խփել է 14 գոլ և կատարել 29 գոլային փոխանցում։
Նա 13 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում։