Արգենտինայի հավաքականի 36-ամյա կիսապաշտպան Անխել դի Մարիայի կինը՝ Ժորժելինա Կարդոսոն, երեք էմոջիներով պատասխանել է Կոլումբիայի հավաքականի նախկին խաղացող Ադոլֆո Վալենսիային, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Դի Մարիան, ինչպես նաև «Ալբիսելեստեի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին տարիքի պատճառով այլևս նույն ֆուտբոլիստները չեն, ինչ նախկինում էին:
Իր սոցցանցում Դի Մարիայի կինը հրապարակել է Վալենսիայի մեջբերումն ու այն ուղեկցել երեք էմոջիներով, որոնք ծիծաղում են արցունքների աստիճանի։
Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 15-ին, կկայանա Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որում Արգենտինայի հավաքականը կխաղա Կոլումբիայի հետ։