«Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի 2024-ի եզրափակիչում Նովակ Ջոկովիչի հետ խաղից առաջ աջակցել է հայրենակից Կառլոս Ալկարասին։
Նադալը սոցցանցերի իր էջում գրառում է կատարել հուլիսի 14-ի մարզական իրադարձությունների պաստառով: Տղամարդկանց Ուիմբլդոնի չեմպիոնական խաղից բացի, այսօր տեղի կունենան ֆուտբոլային երկու եզրափակիչ. Եվրո-2024-ի եզրափակչում կմրցեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները, իսկ Կոպա Ամերիկայի եզրափակչում՝ Արգենտինան և Կոլումբիան: Նրա հրապարկման մեջ ներառված է նաև Tour de France 2024 բազմօրյա հեծանվավազքի 15-րդ փուլը։
«Առա՜ջ, Կարլիտոս և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական»,- գրել է Նադալը:
Ալկարաս-Ջոկովիչ խաղը կկայանա Ուիմբլդոնի կենտրոնական կորտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ից ոչ շուտ:
Իսպանիա-Անգլիա եզրափակիչը կմեկնարկի 23:00-ին: