Աշխարհի 32-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Բարբորա Կրեյչիկովան դարձել է Ուիմբլդոնի 2024 թվականի մրցաշարի հաղթող։
Եզրափակչում նա հաղթել է աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի թենիսիստ Յասմին Պաոլինիին։
Հանդիպումն ավարտվել է երեք սեթում՝ 6:2, 2:6, 6:4 հաշվով։
28-ամյա չեխ թենիսիստուհու կարիերայում սա «Մեծ սաղավարտի» երկրորդ տիտղոսն է։ 2021 թվականին նա հաղթել էր նաև Ռոլան Գարոսի մրցաշարը։
Նախկինում թենիսիստները հանդիպել էին Australian Open 2018-ում։ Կրեյչիկովան Ավստրալիայի Բաց առաջնության որակավորման առաջին շրջանում 6։2, 6։1 հաշվով հաղթել էր Պաոլինիին։