Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության Կոլումբիայի դեմ եզրափակիչ հանդիպման մասին։
«Ես հանգիստ եմ, բայց անհամբեր սպասում եմ հանդիպմանը։ Կոլումբիան հիանալի թիմ ունի, որը երկար ժամանակ չի պարտվում։ Սա կլինի իրական եզրափակիչ։ Մենք լավ ենք զգում մեզ, ինչպես միշտ: Հիմա փորձում եմ ավելի շատ հաճույք ստանալ կատարվածից, ապրում եմ ներկա պահով։ Երբ եզրափակիչը մեկնարկի, մենք բոլորս կենտրոնացած կլինենք խաղի վրա»,- Marca-ին ասել է 37-ամյա հարձակվողը:
Ամերիկայի գավաթի եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ 04։00-ին։ Հարկ է նշել, որ «Ալբիսելեստեն» մրցաշարի գործող գավաթակիրն է։