Պորտուգալական «Պորտուի» նախկին իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ինտեր»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
31-ամյա իրանցու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Նշվում է, որ միլանյան ակումբը Տարեմիի հետ գործարքը համաձայնեցրել էր դեռ գարնանը։
Տարեմին «Պորտուի» կազմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «Վիշապների» կազմում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դաձել է 11 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։