«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ Ռուսաստանի Սուպերգավաթի առաջիկա հանդիպման մասին։
«Մենք ճնշում չենք զգում, պայքարելու ենք տիտղոսի համար։ Բոլորս պատրաստ ենք այս հանդիպմանը թիմում լարվածություն չկա։ Լավ է, որ կան նման խաղեր և նման շանս։ Մինչ այս թիմի փոխավագն էի, հիմա դարձել եմ հիմնական ավագը։ Ես շնորհակալություն հայտնեցի այս վստահության համար։ Ես այստեղ եմ մեծացել, դա մեծ հպարտություն է»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում championat-ը։
Հիշեցնենք, որ «Զենիթ» — «Կրասնոդար» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 13-ին «Վոլգոգրադ Արենա» մարզադաշտում ժամը՝ 21։30-ին։