«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը «Սիթիի» ղեկավարությանը խնդրել է, որ իրեն վաճառեն, հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, որը առաջարկվել էր «Մանչեսթեր Սիթիին» նախորդ մրցաշրջանի վերջում։ Նշվում է, որ Ալվարեսը ցանկանում է, որ ակումբը ողջամիտ գին սահմանի իր տրանսֆերի համար։
Նախորդ մրցաշրջանում Ալվարեսը «Քաղաքայինների» կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնհատում է 90 միլիոն եվրո: