Մադրիդի Ատլետիկոյի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիքսը կարող է այս ամառ վերադառնալ «Բարսելոնա», եթե կատալոնական ակումբը չկարողանա պայմանագիր կնքել Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսի հետ : Այս մասին հայտնել է ինսայդեր Մատեո Մորետոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» ներկայումս դադարեցրել է բոլոր տրանսֆերային աշխատանքները, այդ թվում՝ պորտուգալացու վերադարձը, և ամբողջությամբ կենտրոնացած է Նիկոյի տեղափոխության վրա։ Նշվում է, որ ինքը՝ պորտուգալացին, շատ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։