Մադրիդի «Ռեալը» սկսել է թիմի աստղային նորեկ Կիլիան Մբապեի մարզաշապիկների վաճառքը։ Այս մասին հայտնում է Madrid Xtra-ն։
Աղբյուրի համաձայն՝ առաջին օրվա ընթացքում «Արքայական» ակումբը վաճառել է 25-ամյա խաղացողի ավելի քան 7 հազար մարզաշապիկ։ Օնլայն շոփի միջոցով ստացված շահույթը կազմել է 800 հազար եվրո։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Կիլիանի պաշտոնական շնորհանդեսը՝ որպես Մադրիդի «Ռեալի» խաղացող, տեղի կունենա հուլիսի 16-ին։
Մբապեն իսպանական գրանդի շարքերը համալրել է հունիսի սկզբին։ Նա ֆրանսիական ՊՍԺ-ից է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը Մադրիդի «Ռեալում» կկազմի տարեկան 30 միլիոն եվրո։