«Մեծ սաղավարտի» մրցումների եռակի չեմպիոն և աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձել է միայն երկրորդ իսպանացին բաց առաջնության ժամանակ, որը դուրս է եկել Ուիմբլդոնի եզրափակիչ:
Ալկարասն այսօր դուրս է եկել Ուիմբլդոն 2024-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում նա 6:7 (1:7), 6:3, 6:4, 6:4 հաշվով հաղթել է ԱՄՆ բաց առաջնության 2021 թվականի չեմպիոն, աշխարհի հինգերորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևին։
Ալկարասից առաջ միակ իսպանացին, որը Ուիմբլդոնի եզրափակիչում հանդես է եկել մեկից ավելի անգամ, Կառլոսի կուռք Ռաֆայել Նադալն էր։ Նա իր ակտիվում ունի հինգ եզրափակիչ և երկու տիտղոս:
Ուիմբլդոնի իր երկրորդ անընդմեջ չեմպիոնության համար Ալկարասը կպայքարի սերբ Նովակ Ջոկովիչի (2) կամ իտալացի Լորենցո Մուսետտիի (25) հետ: