«Փյունիկի» նախագահը Արթուր Սողոմոնյանը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Դինամո Մինսկի» դեմ խաղից առաջ (0:0) հայտարարել է ակումբի ռուս խաղացողներին վիզաներ չտրամադրելու մասին։
«Մեր ռուս խաղացողներին վիզա չի տրվել Մինսկի «Դինամոյի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Հունգարիայում կայացած հանդիպման համար։ Ցավոք, այս իրավիճակը տարեցտարի կրկնվում է։
Մենք շատ զայրացած ենք, քանի որ ֆուտբոլը սպորտ է, ոչ թե քաղաքականություն։ Նման սկզբունքներ կառուցելով՝ նրանք խախտում են արդարության հիմնարար սկզբունքները։ Մենք հիանալի հասկանում ենք, որ այլ երկիր ժամանած ռուս ֆուտբոլիստները միայն մեկ նպատակ ունեն՝ ֆուտբոլ խաղալ։ Նրանք այլ նպատակներ չեն հետապնդում։
Բայց սա ոչ թե ՈՒԵՖԱ-ի, այլ ավելի շատ դեսպանատների հարցն է, որոնց սպորտային բաղադրիչն այնքան էլ չի հետաքրքրում։ Ինձ թվում է, որ ՈՒԵՖԱ-ն և տեղի ֆեդերացիաները պետք է համատեղ լուծեն այս հարցը։
Մենք կապվեցինք ՈՒԵՖԱ-ի հետ՝ խնդրելով նրանց օգնությունը, բայց դա այնքան էլ արդյունավետ չաշխտեց: Որովհետև անցյալ տարի Չեֆերինն ինքը զանգահարեց Գերմանիայի դեսպանատուն և վիզա խնդրեց, երբ մենք խաղում էինք շվեդական «Կալմարի» և նորվեգական «Բոդո-Գլիմտի» հետ։ Օրինակ՝ ես էլ չէի կարող գնալ, քանի որ ռուսական անձնագիր ունեմ, թեև ունեի վիզա»,- Արթուր Սողոմոնյանի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» ՉԼ-ի որակավորման առաջին փուլի առաջին խաղում գոլազուր ոչ-ոքի խաղաց Մինսկի «Դինամոյի» հետ։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Երևանում, հուլիսի 16-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։