Կոլումբիայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում հաղթել է Ուրուգվային (1:0): Միակ գոլը խփեց կիսապաշտպան Ջեֆերսոն Լերման՝ Խամես Ռոդրիգեսի փոխանցումից։
32-ամյա կոլումբիացու համար այս գոլային փոխանցումը 6-րդն էր այս մրցաշարում, ինչը ռեկորդային է։ Նախկինում ոչ մեկին չի հաջողվել 6 գոլային փոխանցում կատարել Ամերիկայի գավաթի մեկ մրցաշարում։
Նախկինում ռեկորդակիրը եղել է արգենտինացի Լիոնել Մեսսին, ով 2021 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կատարել է 5 գոլային փոխանցում։
2024 թվականի Ամերիկայի գավաթի եզրափակչում Կոլումբիան կմրցի Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին։