Այսօր՝ հուլիսի 11-ին մեկնարկում է Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլը։
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Կալևի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին։
«Մենք պատրաստվում ենք վերջին 5 շաբաթների ընթացքում այս խաղին։ Ունեցանք մի շարք ընկերական հանդիպումներ։ Ուսումնասիրել ենք մրցակցին և շարունակում ենք ուսումնասիրել։ Մենք ունենք 6 ռուսաստանցի ֆուտբոլիստ։ Նրանցից երկուսը վնասվածք ունեն, իսկ 4 ֆուտբոլիստ չի ստացել վիզա։
Կարող ենք խաղից առաջ տարբեր կարծիքներ հայտնել, բայց ամեն ինչ որոշվում է 90 րոպեում։ Թղթի վրա հնարավոր է, որ մենք ֆավորիտ ենք, բայց խաղը ցույց կտա»,- ասել է Դմիտրի Գունկոն։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Կալև»-«Ուրարտու» հանդիպումը կկայանա Էստոնիայում: Խաղի մեկնարկը 20:30-ին է: