Այսօր՝ հուլիսի 11-ին մեկնարկում է Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլը։
«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Շկենդիայի» հետ այսօր կայանալիք հանդիպման մասին։
«Ես գոհ եմ իմ բոլոր ֆուտբոլիստներից, բոլորը քրտնաջան են աշխատում ու փորձում են իրենց տեղը գտնել մեկնարկային կազմում։ Սա այն է, ինչ ես ցանկանում եմ: Մենք շատ լավ թիմ ունենք»,- ասել է Ռուի Մոտան։
«Նոա»-«Շկենդիա» առաջին հանդիպումը կկայանա Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: